Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգի WBO, IBF, IBO վարկածի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն նիգերիացի Սեմուել Փիթերի հետ մենամարտում հաղթելու համար ստացել է 5 միլիոն եվրո: Գերմանական Բիլդ պարբերականի տվյալներով, Կլիչկո եղբայրների Klitschko Management Group պրոմոութերական ընկերությունը 3 միլիոն եվրո է ստացել մենամարտի հեռարձակման իրավունքը RTL հեռուստաընկերությանը վաճառելուց: Եվս կես միլիոն եվրո ստացվել է հեռարձակումը 116 երկրներում վաճառելուց: Մնացած գումարը գոյացել է տոմսերի եւ սպորտային ատրիբուտների վաճառքից: