Մոսկվան եւ Վաշինգտոնը որոշում են կայացրել ստեղծել եռաչափ համակարգ՝ հակահրթիռային պաշտպանության խնդրում փոխգործակցելու համար, որտեղ կընդգրկվեն փորձագետներ, Գլխավոր շտաբերի պետեր եւ պաշտպանության նախարարներ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, ով պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում:
«Ռոբերտ Գեյթսի հետ բանակցություններում մենք պայմանավորվել ենք եռաչափ համակարգ ստեղծել»,- ասել է ռուսաստանցի նախարարը:
Սերդյուկովը հայտարարել է, թե Ռուսաստանը շահագրգռված է, որ մասնակցի հակահրթիռային հուսալի համակարգի ստեղծմանը:
Ն անշել է, որ Գեյթսի հետ բանակցություններում կողմերը ներկաայցրել են իրենց դիրքորոշումները հակահրթիռային պաշտպանության հարցում:




























