Ադրբեջանի Գերագույն դատարանը, Ֆարհադ Քերիմովի նախագահությամբ, չի բավարարել Մարդու իրավունքների ակումբի նախագահ Ռասուլ Ջաֆարովի վճռաբեկման բողոքը: Այդ մասին հաղորդում է haqqin.az-ը:
Նշենք, որ Ռասուլ Ջաֆարովը ձերբակալվել էր 2014-ի օգոստոսի 2-ին: Նրան մեղադրել էին անօրինական ձեռնարկատիրության, հարկերի վճարումից խուսափելու եւ լիազորությունների գերազանցման համար եւ դատապարտել 6,5 տարվա ազատազրկման:
Ինչպես նշում է աղբյուրը, Ռասուլ Ջաֆարովը ֆեյսբուքյան հեղափոխական երիտասարդության նոր խմբի ներկայացուցիչն է: Հայտնի է նաեւ որպես դրամաշնորհներ ստանալու մեծ մասնագետ: Նա գործել է Ադրբեջանից արտաքսված Ռեբեկկա Վինսենթի հետ, որն ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի աշխատակից էր: Կարճ ժամանակահատվածի ընթացքում նա հարյուր հազարավոր մանաթներ է ստացել Sing for Democracy եւ Art for Democracy արշավների գովազդման համար: Սակայն արտասահմանյան կենտրոնների կողմից Ռ. Ջաֆարովի առջեւ դրված նպատակներն այդպես էլ չեն իրականացվել:





























