Իտալիայի կառավարությունը մտադիր է 2 մլն եվրո ծախսել բռնապետ Բենիտո Մուսոլինիի ծննդավայրում՝ Պրեդապիո քաղաքում ֆաշիզմի թանգարան բացելու համար: Այս մասին հայտնում է The Local –ը: Պարբերականը այդ մտահղացումը վիճահարույց է անվանում ու նշում, որ անցյալում Իտալիային բազմիցս քննադատել են այն բանի համար, որ նա երբեք «լիարժեք» չի դատապարտել իր պատմության այդ ամենամռայլ դրվագը:
Թանգարանի բացման աշխատանքներով Պրեդապիոյի քաղաքապետ Ջորջո Ֆրասինեթին: Նա վստահեցնում է, որ այս նախագիծը ոչ թե փառավորում է Մուսսոլինիին, այլ փորձում է «ինչ- որ կարեւոր բան անել երկրի պատմության համար», հայտնում է Gazeta–ն:
Ցուցահանդեսային համալիրի ընդհանուր արժեքը մոտավորապես 5 մլն եվրո է գնահատվում: Առկա տվյալներով 2 մլն եվրոն կտրամադրի Իտալիայի կառավարությունը, եւս 2 մլն-ը Եվրամիության փողն է, մնացածը կստանան տեղական աղբյուրներից՝ մասնավոր ներդրումների հիմնադրամի միջոցով:
Ինչպես նշում է պարբերականը, Ֆրասսինետիի ծրագիրը ոչ բոլորին է համոզիչ թվում: Քննադատների խոսքով թանգարանը կդառնա «ուշադրության եւս մեկ կետ» նեոֆաշիստների համար, որոնք առանց այդ էլ շատ են այցելում Պրեդապիո:
Իտալացի պարտիզանների ազգային ասոցացիայի նախագահ Կառլո Սարպյերին խոստացել է հետեւել որ նախագիծն իրականացվի պատմությանն ու գիտությանը համահունչ:





























