«Գռուզիա- Online» պարբերականի տվյալներով, Գալիի շրջանում, Աբխազիայի եւ Վրաստանի սահմանին, աբխազներն ու ռուսները թալանել են Հայաստանի մի քաղաքացու: Երեւանում ապրող Ավագ Եփրեմյանը փորձել է Գալիից անցնել Սուխումի` եղբոր գերեզմանին այցելելու:

Վրաց-աբխազական սահմանը հատելիս, Ա. Եփրեմյանին կանգնեցրել են ռուս սահմանապահները: Նրանք վերցրել են ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ տեղափոխել սահմանապահ մեկուսարան: Եփրեմյանի խոսքով, իրեն սպառնացել են զենքով եւ խլել իր ունեցած փողերն ու թանկարժեք իրերը:

Դրանից հետո, նրան դուրս են արել Աբխազիայից հետ դեպի Զուգդիդիի շրջան: