Կանադայի մայրաքաղաքում փետրվարի 16-ին, վերջին 69 տարում ռեկորդային քանակի ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ազգային օդերեւութաբանական բյուրոն:

Փետրվարի 16-ի գիշերը Օտտավան ծածկվել է 46 սմ հաստության ձյան շերտով: Այսպիսով, գերազանցվել է նախորդ ռեկորդը, որն արձանագրվել էր 1947-ի մարտի 2-ին, երբ ձյան շերտի հաստությունը կազմել էր 40,6 սմ:

Այս պահին ձյան տեղումները շարունակվում են: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ ձյան ծածկույթի հաստությունը կհասնի 50 սմ-ի:

Ձյունը լրջորեն բարդացրել է Օտտավայի բնակիչների կյանքը: 12 ժամվա ընթացքում քաղաքում շուրջ 120 ավտովթար է տեղի ունեցել: Օդանավակայանում չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել բազմաթիվ թռիչքներ: