Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժիլբերտու Մադաիլը Marca պարբերականին ասել է, որ «Ռեալը» դեմ չէ Ժոզե Մոուրինյոյի ժամանակավոր աշխատանքին Պորտուգալիայի ազգային հավաքականում: «Ռեալում» պորտուգալացիների խնդրանքին ըմբռնումով են մոտեցել եւ որեւէ արգելք չեն ստեղծի, սակայն Մոուրինյոն առայժմ դրական պատասխան չի տվել: