Թուրքիան ձգտում է ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։

Նա անհանգստություն է հայտնել կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որը վնասում է կողմերից յուրաքանչյուրին։ «Ստատուս-քվոյի վիճակը չի համապատասխանում Հայաստանի եւ Ադրբեջանի շահերին եւ ներկայիս իրավիճակը չի կարող անփոփոխ մնալ»,- ասել է Դավութօղլուն։