Բրազիլիայի Կենտրոնական բանկը հուշադրամների նոր շարք կթողարկի՝ նվիրված Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական եւ Պարաօլիմպիկ խաղերին: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ հուշադրամները շրջանառության մեջ կդրվեն փետրվարի 19-ից:
Շարքը կազմված կլինի 10 հուշադրամից, ներառյալ երկու ոսկե մետաղադրամները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























