Բրյուսելի չինովնիկները Բելգիայի մայրաքաղաքի ճանապարհային խցանումների համար քաղցած մկներին են մեղադրել: Նրանց խոսքով, մկները կերել են Բրյուսելի մայրուղիների վերակառուցման քաղաքային հատակագծերը, հայտնում է Lenta–ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ինչպես պարզվել փետրվարի 17-ի քաղաքային խորհրդարանի նիստի ընթացքում՝ այն գծագրերը, որոնց հիման վրա պետք է նվազեցվեր բրյուսելյան ճանպարհների ծանրաբեռնվածությունը, պահվում էին կամուրջներից մեկի պատերի մեջ: «Ըստ երեւույթին դրանք մկներն են կերել»,- պարզաբանել է պատգամավորներին Բրյուսելի ենթակառուցվածքի կառավարման նախկին ղեկավարը:

Ինչպես նշում է գործակալությունը, խցանումների խնդիրն այն քաղաքում, որտեղ գտնվում են ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանը ու ԵԽ հիմնական կառույցները, ամենաքննարկվող խնդիրներից մեկն է Բրյուսելում: Գծագրերի կորուստի պատճառով այս խնդրի լուծումը կարող է տարիներով հետաձգվել: Որոշ գնահատականներով, քաղաքային ճանապարհների վերակառուցման նպատակով կարող է մոտավորապես 1 մլնդ եվրո պահանջվել: