2015թ. ձիթապտղի համաշխարհային գները գրեթե 20 տոկոսով աճել են: Գլխավոր պատճառը Իտալիայում եւ Իսպանիայում ձիթենիների հիվանդացության բռնկումն է, որի պատճառով բերքը կրկնակի պակասել է: Իտալիայում հավաքել են վերջին 25 տարվա ամենապակաս բերքը: Երկու արդյունաբերող երկրներում ձիթապտղի բերքատվության անկումը հանգեցրել է նրան, որ ձիթապտղի արտադրության համաշխարհային ծավալները մեկ քառորդով պակասել են: Իրավիճակը չի փոխել անգամ Թունիսում հավաքած առատ բերքը: Անցյալ տարի Թունիսը ձիթապտղի արտահանումը մեծացրել է մոտ 5 անգամ՝ հասցնելով 303 հազար տոննայի: Քանի որ ձիթենիների վերականգնումը կարող է տարիներ պահանջել, համաշխարհային շուկայում այս իրավիճակը կարող է պահպանվել, փոխանցում է Kedem-ը:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























