Եվրոպական Միությունը Իրանի ատոմային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հույս ունի: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:
«Մեր շփումները շարունակվում են, եւ բանակցությունների վերականգման հույսեր կան»,- ըստ իրանական PressTV-ի հայտնել է Էշթոնը:
Հունիսին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը պատժամիջոցներ են մտցրել Իրանի դեմ՝ պնդելով, որ Թեհրանի ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ չունի:




























