Կոլումբիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Բոգոտայի բանտի կոյուղում 100 մասնատված դիակ հայտնաբերելու կապակցությամբ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը։
«Անցյալ տարվա վերջին մենք սկսել ենք հետաքննել Բոգոտայի Լա Մոդելո բանտում անհայտ թվով մարդկանց հնարավոր անհետանալու եւ մասնատված հայտնաբերվելու դեպքը»,- ասել է հատկապես ծանր հանցագործությունների հարցով պետական մեղադրող Կատերինա Հեյկ Պույանան։
Նա նշել է, որ զոհերի թվում եղել են բանտի բնակիչներ, այցելուներ եւ մարդիկ, որոնք բանտի հետ կապ չեն ունեցել։ Նրանց դիակները նետել էին կոյուղու հոսքագիծը։



























