Այսօր Սիցիլիայի հարավային ափերի մոտ` Ագրջենտոյի շրջանում ջրասույզ է եղել ներգաղթյալներով նավ: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով  RAI News 24-ին:

Նախնական տեղեկությունների համաձայն, առնվազն երկու մարդ զոհվել է: Մոտ  10 ներգաղթյալի փրկել են: Ընդհանուր առմամբ նավում առնվազն   40 մարդ է եղել, ճշտում է հեռուստաալիքը: