Եգիպտոսից չորս տարեկան տղան սպանության համար ցմահ բանտարկության է դատապարտվել, տեղեկացնում է The Daily Mirror-ը:
Երեխային մեղադրում են սպանության ութ փորձի, վանդալիզմի, պետական ունեցվածքը եւ ծառայողական մեքենաները փչացնելու, ինչպես նաեւ ոստիկաններին եւ զինվորականներին սպառնալու համար: Դատապարտվածի փաստաբանը ենթադրում է, որ դատավորն ուղղակի չի կարդացել գործի նյութերը: «Ահմեդ Մանսուր Կարնիի ծննդյան վկայականը ներկայացվել է քննությանը, բայց նրա անունն ավելացրել են մեղադրյալների ցուցակում, իսկ հետո գործը փոխանցել են ռազմական դատարանի վարույթ: Տղան դատական նիստին չի ներկայացել, եւ նիստն ընթացել է նրա բացակայությամբ», — հայտնել է նա: Ենթադրյալ հանցագործության պահին նա երկու տարեկան էր, տեղեկացնում է Lenta-ն:
Դատապաշտպանը նաեւ նշել է, որ այդ դեպքն ապացուցում է այն փաստը, որ Եգիպտոսում արդարադատություն չկա եւ խելագարներ են ղեկավարում երկիրը: Ինչպես հաղորդում են պարբերականի մեկնաբանները, երեխան հավանաբար սխալի զոհ է դարձել. հանցանքների կատարման մեջ կարող էր կասկածվել նույն անունն ունեցող նրա ազգականը:
Իրավապաշտպանները պնդում են, որ Եգիպտոսի ոստիկանությունն ամեն օր աննշան առիթներով մարդկանց է ձերբակալում, հետո դաժանորեն ծեծում է նրանց: Կահիրեն սակայն հերքում է այդ հերյուրանքները:





























