Վրաստանում գրանցվել է H1N1 գրիպի վիրուսով վարակման 14 դեպք։ Ինչպես հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարությունը, «խոզի գրիպով» վարակվել է երիտասարդ մի աղջիկ, որը ընկերների հետ հանգստանում էր Թուրքիայում։ Նախարարությունում ընդգծել են, որ սա վիրուսի Վրաստան «ներմուծման» հերթական դեպքն է, եւ դեռ չի գրանցվել վարակման դեպքեր բուն Վրաստանում մեկ մարդուց մյուսին։ Մինչ այս, վիրուսը Վրաստան է բերվել Գերմանիայից, Իսպանիայից եւ Անգլիայից։
Հիվանդի առողջական վիճակը կայուն է, եւ նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
Նշենք, որ մինչ այս Վրաստանում գրանցված H1N1 վիրուսով վարակման 13 դեպքերը թեթեւ բնույթի էին եւ հեշտությամբ բուժվել են։




























