Կանադայում ոստիկաններին հաջողվել է ձերբակալել տղամարդուն, որը «Ժպտացող ավազակ» մականունն էր ստացել:
Զինված հանցագործը տարեսկզբից ինը բանկ է թալանել Վանկուվերում եւ մեկ բանկ` Բարնաբիի մերձակայքում: Ամեն հանցագործության ընթացքում նա անփոփոխ ժպտում էր, ինչի համար էլ համապատասխան մականուն էր ստացել, տեղեկացնում է Informing-ը:
Օրինապահներն ուսումնասիրել են անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որոնցով զինված են բոլոր բանկերը, եւ գտել են թալանողի հետքը: Նրան ձերբակալելը տեխնիկայի հարց է եղել:
Արժե նշել, որ օրինապահները չեն բացահայտում ձերբակալության մանրամասները: Հայտնի է, որ մոտ ժամանակներս «Ժպտացող ավազակին» մեղադրանք կներկայացվի:




























