Մոսկվայի պաշտոնական շրջանակները կրկին քննարկում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին «Ֆավորիտ» C-300 զենիթա-հրթիռային երկու համալիրների վաճառքի խնդիրը:

Միեւնույն ժամանակ,  Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը: «Արտգործնախարարությունը սպառազինությունների վաճառքով չի զբաղվում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն ու հավելել. «Դրա համար մի ամբողջ շարք մասնագիտացված պետական գերատեսչություններ կան, որոնք գործում են օրենսդրությանը համապատասխան: Այդ կապակցությամբ, կխնդրեի դիմել նրանց»:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հրաժարվել էր մեկնաբանել տվյալ տեղեկատվությունը NEWS.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ C-300-ների վաճառքի մասին տեղեկությունը տարածել էր «Վեդոմոստի» թերթը: