Ողջ աշխարհի դիետոլոգները նախազգուշացնում են, որ պիցցան չարաշահելը կարող է հանգեցնել ավելորդ քաշի, սակայն իտալացի շեֆ խոհարար Պասկուալե Կոցցոլինոն սեփական փորձով ապացուցել է, որ այս ուտեստի շնորհիվ կարելի է նիհարել: 7 ամսվա ընթացքում  նա ամեն օր 300-ամյա վաղեմության ընտանեկան բաղադրատոմսով պատրաստված Մարգարիտա պիցցա է կերել եւ արդյուքնում նիհարել 46 կգ:

Ավելորդ քաշի հետ կապված խնդիրներն ի հայտ էին եկել, երբ նա տեղափոխվել էր Նյու Յորք եւ ընտելացել տեղական սննդին: Երբ նա ստիպված է եղել ամեն ամիս կոստյում գնել եւ հրաժարվել որդու հետ ակտիվ խաղերից, իսկ բժիշկները նրան զգուշացրել են կաթվածի հավանականության  մասին, Պասկուալեն որոշել է վերադառնալ նախկին սննդակարգին, որի մեջ մտնում էր նաեւ պիցցան: Նիհարեցնող պիցցայի բաղադրությունը շատ պարզ է. չսպիտակեցված ալյուր, ջուր, աղ, խմորիչ, տոմատի մածուկ,ռեհան եւ մոցարելա: Նման պիցցան խոհարարին օգնել է ֆասթ ֆուդից եւ քաղցրավենիքից ունեցած խակվածությունից եւ վերադառջնալ նորմալ քաշին, փոխանցում է Kedem-ը: