ԱՄՆ Միսիսիպիի նահանգում հրաձգության հետեւանքով զոհվել է մեկ ոստիկան, եւս երեքը վիրավորվել են:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Այյուկա քաղաքում, որտեղ տներից մեկում դիրքավորված զինված տղամարդը պատանդ էր պահում մի կնոջ եւ երեխայի: Դեպքի վայր ժամանած ոստիկանները մեկ ժամ բանակցել են՝ համոզելով տղամարդուն վայր դնել զենքը, սակայն տղամարդը կրակ է արձակել նրանց ուղղությամբ, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:
Ւրավապահներից մեկը մահացել է տեղում, վիրավորված երեք ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդը պատասխան կրակից սպանվել է: Պատանդ կինն ու երեխան չեն տուժել:





























