«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է երկու խաղով գլխավորել Պորտուգալիայի ազգային հավաքականը: Թեեւ ակումբը դեմ չէր Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքին, սակայն Մոուրինյոն կարծում է, որ իր դրական պատասխանը «Ռեալի» «աշխարհում» բացասական կընդունվեր:

«Իմ անձնական հպարտության եւ Պորտուգալիայի հանդեպ ունեցած սիրո պատճառով ես չեմ կարող ասել «ոչ», սակայն «այո» եւս չեմ կարող ասել: Ես զգում եմ, որ այս կամ այն կերպ «Ռեալի» հետ կապ ունեցող մարդիկ, «Ռեալի» ամբողջ աշխարհը չէր ընդունի իմ դրական պատասխանը: «Ռեալն» ունի այդպես արձագանքելու իրավունք: Ինձ համար այս պատմությունն ավարտված է, եւ հարցը փակված է»,- Մոուրինյոյին մեջբերում է «Ռոյթերսը»: