Միջոցը, որով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը փորձում է իշխանափոխություն իրականացնել, սխալ է, մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային Ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:

«ՀԱԿ-ը գործող իշխանությունը տապալելու պոտենցիալ չունի, բայց շատերը հետեւում են նրանց: Նրանք թերագնահատում են ժողովրդի հիշողությունը, որը դեռ չի ներել նախորդ իշխանություններին եւ կրկին նույն թակարդում է հայտնվում»,- հայտարարել է Պետրոսյանը:

Ըստ պատգամավորի՝ հիմնականում ՀԱԿ-ին աջակցում են անձինք, ովքեր զբաղվելու բան չունեն. «ՀԱԿ-ը ներառում է գոռոզամիտ էլիտար քաղաքական գործիչների: Սակայն նրանց շարքերում նաեւ խելացի մարդիկ կան, ովքեր, ցավոք, ներկայացված չեն իշխանության մեջ եւ չեն մասնակցում պետական շինարարությանը»:

Նշենք, որ այսօր Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անցկացնելու Մատենադարանի մոտ: