Խաղաղ օվկիանոսում Ֆիջի կղզիներում «Ուինսթոն»արեւադարձային փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

Տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերի ազգային վարչոււթյան ղեկավար Ակապուսի Տիուֆագալալեն հաստատել է այդ տվյալները:

Երկրի տարածքում ցիկլոնի հետեւանքով լրջորեն տուժել են առանձին գյուղեր եւ հաղորդակցության միջոցներ: Փոթորիկին տրվել է վտանգավորության ամենաբարձր՝ 5-րդ աստիճան: Ֆիջիում 30 օրով արտակարգ դրություն է հայտարարվել, հաղորդում է Gazeta-ն: