Ֆիլիպնների Էսպարանսա քաղաքում դիմակահանդեսի ժամանակ անհայտ տղամարդիկ նռնակներ են նետել մարդկանց բազմության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով DPA գործակալությունը։ Միջադեպից զոհվել է 6 տարեկան մի երեխա, եւս 38 մարդ վիրավորվել է։

Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։