All Nippon Airways ճապոնական ավիաընկերության Boeing 787 Dreamliner ուղեւորատար օդանավը շարժիչի անսարքության պատճառով արտահերթ վայրէջք է կատարել Կուալա Լումպուրի օդանավակայանում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Օդանավը Կուալա Լումպուրից մեկնում էր Տոկիո։

Վերելքից որոշ ժամանակ անց օդաչուները նկատել են, որ աջ շարժիչում արտանետվող գազերի ջերմաստիճանը շատ բարձր է, եւ որոշել են վերադառնալ օդանավակայան։ Նրանք վայրէջք են կատարել աշխատող ձախ շարժիչով։

Օդանավում եղել է 203 ուղեւոր եւ անձնակազմի 11 անդամ։ Տուժածներ չկան։