Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդը կյանքի ընկերոջն ու խանութում ապրանքները ընտրում է նմանակերպ։
Նրանք ուսումնասիրել են մի խումբ կամավորների վարքը եւ պարզել, որ ամենաամուր զույգերը ձեւավորում են այն մարդիկ, որոնք ծանոթացել են պատահական հանգամանքներում։ Ընդ որում, նրանց մոտ մտերիմ հարաբերություններ են առաջացել որոշ ժամանակ շփվելուց հետո։
Մարդկանց մոտ նման վարք է նկատվում սուպերմարկետում ապրանք գնելիս։ Նրանք որեւէ ապրանք գնելուց առաջ մանրամասն ուսումնասիրել են պիտանելիության ժամկետը, բաղադրությունը եւ այլ բնութագրերը։ Եվ միայն այն դեպքում, երբ ապրանքն իրենց գոհացրել է, վճարել են դրա դիմաց, փոխանցում է Informing-ը։
Իսկ ահա շտապելիս կարելի է անորակ ապրանք գնել եւ հիասթափվել։ Նույն բանը տեղի է ունենում այն զույգերի հետ, որոնք արագ են զարգացնում իրենց հարաբերությունները, անգամ միմյանց ճանաչելու փորձ չանեկով։



























