ԱՄՆ գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ բարկությունը կարող է ավելի շատ վնասել մարդուն, քան ծխախոտն ու թմրանյութերը: Նշում են, որ բարկությունն ու զայրույթը կարող են ինֆարկտի կամ ինսուլտի պատճառ դառնալ:
Մասնագետների խոսքով, բարկություն զգացող մարդկանց մոտ կարող են զարգանալ սրտի լուրջ հիվանդություններ: Սա էլ իր հերթին կարող է դառնալ մահվան կամ բարդացումների պատճառ, որոնք բացասաբար են անդրադառնում հետագա կյանքի վրա, հայտնում է Informing-ը:
Փորձի ընթացքում գիտնականները նկատել են, որ այն մարդիկ, ովքեր ագրեսիվ հոգեվիճակում են գտնվում, մյուսներից ավելի հաճախ են հայտնվում հիվանդանոցում ինֆարկտի կամ ինսուլտի պատճառով: Բացի դրանից բարկությունը կարող է մի շարք այլ հիվանդությունների պատճառ դառնալ:
Ագրեսիա կարող է առաջանալ կյանքի ամենատարբեր իրավիճակներում: Բժիշկները նշում են որ կարեւորը բարկությանը չտրվելն է, քանի որ եթե բացասական զգացմունքների պոռթկում լինի, ապա հետո կանգ առնելը շատ ավելի դժվար կլինի:
Գիտնականները շեշտում են, որ բարկությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան ծխելը կամ թմրանյութերի գործածումը: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է չտրվել վատ տրամադրությանը ու քիչ նյարդայնանալ:





























