Ավտոմեքենա վարելը նպաստում է կյանքի տեւողության երկարացմանը, հայտարարում են Առողջապահության կոլումբիական համալսարանի աշխատակիցները:
Նման եզրակացության նրանք հանգել են այն բանից հետո, երբ ուսումնասիրել են 55-ն անց մարդկանց առողջությունը: Կարեւոր է նշել, որ բոլոր կամավորականներն բավականին մեծ վարորդական փորձ ունեին, հայտնում է Informing- ը:
Պարզվել է, որ ղեկի մոտ շատ ժամանակ անցկացնող մարդիկ ավելի քիչ են դժգոհում հիշողության խնդիրներից: Սա պայմանավորված է նրանով, որ նրանց մտավոր գործառույթներն ավելի զարգացած են: Մեքենա վարելը նաեւ գրեթե 5 անգամ նվազեցնում է դեպրեսիայի զարգացման հավանականությունը:
Դրա համար էլ հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս ավելի հաճախ նստել ղեկի մոտ, որպեսզի նույնիսկ մեծ տարիքում լավ հիշողություն ունենաք: Առավել եւս որ պարզվել է, որ մեքենա վարելը օգնում է խուսափել նաեւ այլ առողջական խնդիրներից:





























