Բրիտանացի գիտնականները ռադիոածխածնային անալիզի միջոցով պարզել են աշխարհի ամենահին զգեստի տարիքը։ Այն հայտնաբերվել էր Եգիպտոսում դեռ 100 տարի առաջ կատարված պեղումների ժամանակ։

Հնագետները, հայտնաբերելով զգեստը, այն հանձնել էին թանգարան, իսկ 1977թ.՝ 100 տարի անց, զգեստով հետաքրքրվել էին Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները։

Նրանք ռադիոածխածնային անալիզի միջոցով պարզել են, որ հագուստը աշխարհի ամենահին զգեստն է, որը հայտնի է գիտությանը։ Այն 5.1-5.5 հազար տարվա վաղեմություն ունի եւ պատկանում է Առաջին Դինաստիային, փոխանցում է Informing-ը։

Գիտնականները ենթադրում են, որ զգեստը կարել են այն ժամանակվա նորաձեւության համապատասխան եւ հատուկ պատվերով։ Այն պատրաստված է բաց մոխրագույն կոշտ կտորից։ Նրա երկարությունը հայտնի չէ, քանի որ փեշը չի պահպանվել։

Նշենք, որ այս պահին զգեստը գտնվում է Լոնդոնում՝ Վիկտորյայի եւ Ալբերտայի թանգարանում։