Բրիտանացի Սեմ Սմիթը փոխել է անունը՝ պաշտոնապես իրեն կոչելով Բեկոնով Կրկնակի Չիզբուրգեր (Bacon Double Cheeseburger): Այս մասին գրում է The Evening Standard-ը:

Անունը փոխելու գաղափարը երիտասարդին առաջարկել են ընկերները, եւ առաջին բանը, որ ուղեղում հայտնվել է, Burger King ռեստորանի սիրելի ուտեստն է եղել:

«Հավանաբար, սա փաբում չափազանց շատ ալկոհոլային խմիչքների եւ անունների շուրջ զրույցի հետեւանք էր: Բացի այդ, դա ամենածիծաղելի բանն էր, որ կարողացանք մտածել: Իսկ ընկերներս ինձ միշտ աջակցում են այն ամենում, ինչը ստիպում է ինձ հիմար տեսք ունենալ, ինչպես դա անում են լավ ընկերները»,- պարզաբանել է Չիզբուրգերը:

Ըստ Lenta.ru-ի, Չիզբուրգերի մտերիմները տարբեր կերպ են արձագանքել անվան փոփոխությանը: Նրա մայրը սարսափելի զայրացել է, փոխարենը հայրն ավելի քան երջանիկ է եղել: Իսկ նրա հարսնացուն՝ Իզաբելլան, հիացմունք չի արտահայտել: «Նա այնքան էլ չի ցանկանում ամուսնանալ Չիզբուրգերի հետ: Մենք շատ ենք խոսում այդ մասին: Ոչ մի աղջիկ չի ցանկանա այդ կարեւոր օրն անցկացնել Բեկոն անունով տղամարդու հետ»,- ասել է Չիզբուրգերը՝ հավելելով, որ չի ափսոսում արածի համար, չնայած խոստովանում է, որ հարսանիքից առաջ ստիպված կլինի եւս մեկ անգամ փոխել անունը: