Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (International Civil Aviation Organization, ICAO) արգելել է ուղեւորատար օդանավերի բեռնախցում լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Լուսանկարչական ապարատներում, սմարթֆոններում եւ էլեկտրոնիկայի այլ սարքերում օգտագործվող մարտկոցների արգելքն ընդունվել է դրանք հրդեհավտանգ ճանաչելու պատճառով: Ավելի վաղ համանման արգելք էր ընդունվել լիթիում-մետաղական մարտկոցների համար, որոնք հաճախ օգտագործում են ժամացույցներում:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2016թ. ապրիլի 1-ից եւ կգործի մինչեւ «վտանգավոր բեռի» համար ստանդարտ հրակայուն նոր փաթեթավորում մշակելը:





























