Ամերիկացիները կարծում են ԱՄՆ պոտենցիալ թշնամիների թվում են Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը: Այս մասին են վկայում Gallup-ի հարցման տվյալները:

Այս տարի ԱՄՆ պոտենցիալ թշնամիների ցուցակում Հյուսիսային Կորեան առաջ է անցել Ռուսաստանից 1 տոկոսով  եւ զբաղեցրել է առաջին տեղը (16 տոկոս ): 2015թ. Ռուսաստանը հավաքել էր 18 տոկոս, իսկ Հյուսիսային Կորեան՝ 15:

Պոտենցիալ թշնամիների ցուցակում են Իրանը եւ Չինաստանը՝ համապատասխանաբար 14 եւ 12 տոկոսով: Իրաքը, Աֆղանստանն ու Սիրիան հավաքել են 5 եւ 4 տոկոս, փոխանցում է Gazeta-ն:

Նշենք, որ Ռուսաստանը 2014թ. պոտենցիալ թշնամի էր համարում հարցվածների 9 տոկոսը, իսկ դրանից երկու տարի առաջ՝ 2 տոկոսը: