ԱՄՆ-ում վարորդները անցած հեռավորության ցուցանիշի ռեկորդ են սահմանել, գրում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները:

2015թ. վարորդները անցել են 3.1 տրլն մղոն (մոտ 5 տրլն կմ): Այդ հեռավորությունը կարելի է համեմատել մինչեւ Պլուտոն մոլորակ գնալ եւ  հետ դառնալու հետ:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2007թ. եւ կազմել էր 3 տրլն մղոն: Դրանից հետո ցուցանիշները նվազել էին համաշխարհային տնտեսության անկման պատճառով, փոխանցում է Gazeta-ն: