Նյու Դելին հույս ունի մոտ ժամանակներս սկսել ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին խորհրդակցությունները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Փանքաջ Սարանը։
«Հնդկաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ Ազատ առեւտրի գոտի ստեղծելու հեռանկարներն ուսումնասիրելու համար համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել։ Հիմա ուսումնասիրություններ են ընթանում, եւ մենք հույս ունենք, որ դրանք շուտով կավարտվեն։ Երբ մենք ուսումնասիրենք զեկույցը, կսկսվեն Ազատ առեւտրի գոտու՝ տնտեսական համագործակցության համապարփակ համաձայնագրի շուրջ առարկայական խորհրդակցությունները։ Հնդկաստանը կցանկանար Եվրասիական միության հետ ասոցացման հասնել»,- ասել է դեսպանը։
Նա նշել է, որ այս պահին տեխնիկական բանակցություններ են ընթանում, սակայն շատ կարեւոր է հասկանալ, որ քաղաքական մակարդակով կողմերը համաձայնել են նպաստել ԵՏՄ-ին Հնդկաստանի ասոցացմանը։




























