Սանկտ Պետերբուրգում ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերը սկսել է «Դովլաթով» ֆիլմի նկարահանումները։

Լիամետրաժ նկարի աշխատանքներն ավարտվելու են 2017թ. սկզբին։ Ֆիլմը, որի գործողություններն ընթանում են 70-ականների Լենինգրադում, պատմում է խորհրդային գրողի կյանքի 4 օրերի մասին։ Առաջին տեսարանը Իոսիֆ Բրոդսկոյի (ում կերտել է Արթուր Բեսչաստնիխը) եւ Դովլաթովի զրույցն է, որը նկարահանելու են Պետրապավլովսկի ամրոցում, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Դերասանի անունը, ով խաղալու է գլխավոր դերը, Ալեքսեյ Գերմանը գաղտնի է պահում։

Ֆիլմը լինելու է գունավոր, ընդ որում, հիմնական բարդությունը հենց դա է, քանի որ ստիպված են լինելու ամբողջովին փոխել լուսավորությունը։ 70-ական թթ. Լենինգրադի փողոցները կապույտ էին, իսկ հիմա այն դեղին է։ Նկարահանումների վայր ընտրելը նույնպես  դժվար է, քանի որ հիմա շենքերի արտաքին տեսքը չի համապատասխանում խորհրդային դարաշրջանին։