Աղթամարի Ս.Խաչ եկեղեցում պատարագ անցկացնելուց օրեր առաջ, Վանում հրատարակվող Van Times թերթը տպագրվել է նաեւ հայերեն:

Ինչպես Վանից տեղեկացնում է NEWS.am-ի  թղթակիցը, Van Times-ի առաջին համարում ներկայացված է եղել թուրք հայտնի գրող Յաշար Քեմալի մտորումները՝ Աղթամարի Ս.Խաչի շուրջ:  

Հայտնի է, որ թուրքերեն, քրդերեն, պարսկերեն եւ անգլերեն տարբերակներով տպագրվող Van Times-ի հայերենով հրատարակմանը օժանդակել է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի խմբագրակազմը:

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Van Times-ը կազմակերպել էր «հայերի առջեւ բացում ենք մեր տների դռները» ակցիան, որին Վանի բնակչությունը դրական էր արձագանքել:

Van Times-ը նախատեսում է Ս. Խաչի պատարագի օրը տպագրելիք հայերեն համարի առաջին էջում տեղադրել «Բարի գալուստ» արտահայտությունը: