Ռուսաստանը զենիթա-հրթիռային C-400 համակարգեր է ծավալել Հեռավոր Արևելքում։ Ինչպես օգոստոսի 26-ին հայտնել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը, ռուսական կողմը համակարգերը կարող է օգտագործել ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումներից իրեն ապահովագրելու համար։

«Մենք այնտեղ արդեն ծավալել ենք C-400 -ի դիվիզիոն։ Մենք նման կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում, որպեսզի հաստատապես ապահովագրենք մեզ հրթիռների անհաջող արձակումներից և հաստատապես բացառենք այդ հրթիռների կտորների Ռուսաստանի տարածքի վրա ընկնելը»,- լրագրողներին ասել է Մակարովը՝Մոնղոլիայի մայրաքաղաքում։ Նա նշել է, որ Ռուսաստանը անհանգստացած է, որ ԿԺԴՀ-ի պոլիգոնը, որտեղ փորձարկումներ են կատարվում, այդ թվում միջուկային սարքավորումների, բավական մոտ է ՌԴ սահմանին։

«Տրիումֆ» C-400-ը զենիթա-հրթիռային հեռահար գործողության համակարգ է, որն ընդունակ է պայքար մղելու օդային հարձակման ժամանակակից միջոցների դեմ՝ մոտ 400 կմ հեռավորության վրա։