Անթալիայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունը բացեցին 48 կգ քաշային կարգի կանայք: Չեմպիոնի եւ փոխչեմպիոնի տիտղոսները նվաճեցին Թուրքիայի մարզուհիները: Երկամարտի 214 կգ արդյունքով ոսկե մեդալը նվաճեց Նուրջան Թայլանը, որը հրում վարժությունում նաեւ աշխարհի ռեկորդ սահմանեց` 121 կգ: Երկրորդը Սիբել Օզքանն էր, երրորդը` չինացի Տյան Յուանը: Չինացին երկու վարժությունում էլ աշխարհի երիտասարդական ռեկորդներ սահմանեց:
Կանայք. 48 կգ քաշային կարգ
1. Նուրջան Թայլան (Թուրքիա) – 214 կգ (կոպում` 93 կգ + հրում` 121 կգ)
2. Սիբել Օզքան (Թուրքիա) – 205 (90+115)
3. Տյան Յուան (Չինաստան) – 204 (88 + 116)





























