Իրավիճակը Կովկասում անհանգիստ է, բայց չի պահանջում արտակարգ որոշումների կայացում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու հավելել, որ ՌԴ իշխանությունները նոր որոշումներ են պատրաստում, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ պայքարել Կովկասում ահաբեկչության դեմ:

«Ես հրահանգել եմ իրավապահ մարմիններին, եւ նրանք հիմա զբաղվում են նորմատիվային իրակավան ակտերի նախապատրաստմամբ, որոնք պետք է օգնեն դատական եւ հետաքննչական մարմիններին՝ բացահայտել հանցագործներին եւ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց: Որովհետեւ հաճախ տեղի է ունենում այն, որ նրանց բռնում են, բայց հետո ազատ են արձակում»,- ասել է Մեդվեդեւը: