Երեւանում այսօր՝ փետրվարի 25-ին, մի խումբ երիտասարդներ «Ազատություն Վարդգես Գասպարիին» պահանջով  կրկին պառկել են  Բաղրամյան պողոտայում:

Ակտիվիստները փորձել են մոտենալ, ըստ նրանց, իրենց պահանջի միակ հասցեատիրոջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրին, ոստիկանները սակայն թույլ չեն տվել:

Ոստիկանները գետնին պառկած ակտիվիստներին գծանցումից հեռացրել են ոտքերից եւ ձեռքերից բռնած: Կան բերման ենթարկվածներ։

Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ բերման է ենթարկվել 3 քաղաքացի, նրանք գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում:

Նշենք, որ նույն երիտասարդները նմանօրինակ ակցիա էին իրականացրել նաեւ փետրվարի 24-ին: