Մյունխենի Շրջակա միջավայրի ինստիտուտի (Umweltinstitut Muenchen e.V) մասնագետները գերմանական գարեջրերում ստուգել են հերբիցիդների, մասնավորապես, խմիչքում գլիֆոսատ նյութի առկայությունը եւ պարզել, որ մի շարք դեպքերում ջրի համար նախատեսված նորման գերազանցում է 300 անգամ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հետազոտության մեջ նշվում է, որ գարեջրի պարագայում այդպիսի նորմա գոյություն չունի, սահմանափակող ցուցանիշ կա խմելու ջրի համար (0.1 մկգ/լ):
Ուսումնասիրության համար գարեջուր են գնել սովորական սուպերմարկետներում: Ընդհանուր առմամբ, 14 տեսակի գերմանական գարեջուր է հետազոտվել:
Hasseroeder Pils գարեջրում 29.74 մկգ/լ գլիֆոսատ է հայտնաբերվել, Jever Pils-ում՝ 23.04 մկգ/լ, Warsteiner Pils-ում՝ 20.73 մկգ/լ, Radeberger Pilsner-ում՝ 12.01 մկգ/լ: Մյուս ապրանքանիշերի գարեջրերում նյութի քանակությունն ավելի քիչ է եղել:
Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, գլիֆոսատը քաղցկեղածին հայտություն ունի:
«Նյութը, որը, հավանաբար, կարող է քաղցկեղ առաջացնել, գործ չունի ո՛չ մեր օրգանիզմում, ո՛չ գարեջրում: Սակայն ռիսկերի գնահատման Դաշնային ինստիտուտում՝ BfR-ում, նշում են, որ առողջության համար վտանգ չկա: Առողջության համար վտանգ ներկայացնելու համար մարդը պետք է օրական 1000 լիտր գարեջուր խմի»,- հայտարարել են ինստիտուտում:





























