«Մետաքսի ճանապարհ» ավտոարշավի 7-րդ փուլում Ստավրոպոլի մարզի գյուղերից մեկում վթարի է ենթարկվել ռուսական անձնակազմը: Նա ավտոարշավին մասնակցում էր Mitsubishi ավտոմոբիլով, հաղորդում է pozitivplus.net-ը:

Վարորդ Իլյա Կուզնեցովը հիմա հիվանդանոցում է, ում վիճակը բժիշկները բավարար են գնահատում: Շտուրման Անդրեյ Նեշինը, ուղղաթիռով տեղափոխվել է Ստավրոպոլի հիվանցանոց: Նա ուղեղի ցնցում է ստացել, ում դեռ չեն վիրահատի:

Ինչպես գրում է 1obl.ru-ն, դեպքը տեղի է ունեցել շտուրմանի սխալի պատճառով, ով վարորդին չի ասել ճանապարհի փոսի մասին եւ բարձր արագությամբ ընթացող մեքենան շուռ է եկել` կտոր-կտոր լինելով: Մայրուղին եղել է խոչընդոտներով ու փոսերով լի:

«Մետաքսի ճանապարհ» միջազգային ավտոարշավը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին` Սանկտ-Պետերբուրգի Պալատական հրապարակից: Արշավին մասնակցում են 64 մեքենաներ եւ 16 բեռնատարներ: Արշավն ավարտվում է սեպտեմբերի 18-ին` Սոչիում: Պրակտիկորեն, «Մետաքսի ճամապարհի» յուրաքանչյուր փուլն ուղեկցվել է վթարներով: