«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը մասնակցելու է Հրազդանում ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Այսօր կուսակցության Հրազդանի տարածքային կառույցում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին: Միքայելյանը նաեւ ասել է, որ նախընտրական շտաբը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը Հրազդանի քաղաքապետ է եղել 1996-1999թթ.:





























