Մոսկվայում 92 տարեկանում վախճանվել է Նինա Դորդան, որը «Հովտաշուշաններ» («Ландыши») լեգենդար երգի առաջին կատարողն է:

Արտիստուհին առավոտյան չի մոտեցել հեռախոսին: Անհանգստացած զարմուհին գնացել է նրա տուն եւ մորաքրոջը մահացած գտել: Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Նինա Դորդան կարիերան սկսել է 1945 թվականին: Երկարամյա գործունեության ընթացքում համերգներով հանդես է եկել Խորհրդային միության բոլոր անկյուններում եւ աշխարհի 27 երկրներում: