Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նկատողություն է արել իր օգնական Գենադի Օնիշչենկոյին՝ հրապարակային ելույթների կանոնները խախտելու համար:
«Քաղաքացիական ծառայողի ծառայողական վարքի պահանջները նրան պարտավորեցնում են հետեւել հրապարակային ելույթների սահմանված կանոններին: Օնիշչենկոն խախտել է այդ կանոնները»,- ասված է կառավարության կայքում հրապարակված նկատողության մասին կարգադրությունում:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, ստորագրված կարգադրության համաձայն, ՌԴ կառավարության ղեկավարի օգնական Գ.Օնիշչենկային «նկատողություն է արվում «Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքացիակա ծառայության մասին» դաշնային օրենքի 18 հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետը խախտելու համար»:





























