Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը երկու երկրների տնտեսական համագործակցության հարցեր են քննարկել: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:
«Կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Շարունակել են կարծիքներ փոխանակել համագործակցության հրատապ հարցերի շուրջ, առաջին հերթին՝ առեւտրա-տնտեսական ոլորտում»,- ասված է հաղորդագրությունում:





























