Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որը սահմանափակում է ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 242 պատգամավոր, դեմ է արտահայտվել 202 հոգի:
Փաստաթուղթը փոփոխություններ է մտցրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ընտրական իրավունքների հիմնական երաշխիքների եւ հանրաքվեին մասնակցության իրավունքի մասին» եւ «Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դումայի պատգամավորների ընտրության մասին» օրենքներում:
Ըստ Slon-ի, օրենսդրական նախաձեռնության համաձայն, միայն հավատարմագրված լրագրողները կկարողանան մշտապես ներկա գտնվել ընտրական հանձնաժողովների տարածքում եւ հետեւել ձայների հաշվարկին: Հավատարմագրում կտրամադրվի միայն նրանց, ովքեր աշխատանքային կամ քաաքացիական պայմանագրով առնվազն 2 ամիս աշխատել են որեւէ լրատվամիջոցում:
«Գոլոս» կազմակերպության համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի կարծիքով, օրինագծի նպատակն ընտրություններում անկախ դիտորդների կրճատումն է:





























