Երեւանում աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու մեջ մեղադրվող ուսուցչի գործով դատաքննությունն անցկացվելու է դռնփակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ամբաստանյանի փաստաբան Լիանա Բալյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ գործով առաջին նիստը կկայանա մարտի 7-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Երեւանի N հիմնական դպրոցի ուսուցիչ Արմեն Ա.-ն մեղադրվում է 9-րդ դասարանցի աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու մեջ:

Ուսուցչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է երեւանյան դատարաններից մեկում:

Ուսուցիչը, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ավելին նրա փաստաբանը համոզված է՝ գործը սարքված է եւ իր պաշտպանյալի դեմ որեւէ ապացույց չկա: