23-ամյա Նարե Հ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայում գործող մարմնամարզության սրահի հանդերձարանից գողացել են իր սպորտային տաբատը եւ պայուսակից` գումար` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաբատը գողացել է 19-ամյա Սառա Ղ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել տաբատը:

Քննությունը շարունակվում է: