Փետրվարի 24-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 22-ամյա Ծաղիկ Ս.-ն եւ հայտնել, որ իրենց շենքի 4-րդ հարկի աստիճանահարթակից գողացել են իր հեծանիվը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 25-ին, տներից մեկից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 28-ամյա Էդգար Ղ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:





























